ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

ՀՀ 3-րդ հանրապետությունը մեռել է. կե՜ցցեն 4-րդն ու նոր սահմանադրությունը

ՀՀ 3-րդ հանրապետությունը մեռել է. կե՜ցցեն 4-րդն ու նոր սահմանադրությունը
02.05.2023 | 22:42

2018-ին մի քանի անգամ ասել եմ այս մասին, բայց հետո մտածում էի, որ դեռ շուտ է։

Հիմա արդեն փաստ է։

3-րդի ռեանիմացիայի ցանկացած փորձ մեզ մխրճելու է հերթական խորխորատի մեջ։

Անկախ նրանից` աշխարհը կուզի թե ոչ, մեզ պետք են հենց նախագահական կառավարում, ազգային բանակ, պետական կրթություն (ազգային կրթություն ասածը պետք է նախ ձևավորել և հետո անցնել ազգային կրթության):

Մեզ պետք է մշակույթի (ազգային ինքնության) խորհուրդ հանրային երկխոսության համար։

Մեզ պետք է ու կա ազգային գաղափարախոսություն։

Դա Արցախն է, Արևմտյան Հայաստանն է, ինչն ընդունել է պետք։

Մեզ պետք է դավաճանի արձան կամ հուշավայր։

ՀՀ լքողը պտի վճարի սիմվոլիկ հարկ (այբբենարանի հարկ անվանմամբ):

Սոցիալական արդարությունն ունի մեկ բանաձև` ՀՀ ցանկացած ունակ քաղաքացի պտի ունենա աշխատանք, իսկ պակաս ունակները` զբաղվածություն։

ՀՀ արտաքին քաղաքականությունը պտի լինի չափավոր հավասարակշռված, բայց և պտի առաջ տանի պատմական արդարության թեզը և իր ընթացիկ ու հեռահար շահերը։

ՀՀ-ն պետք է ունենա սփյուռքից բաղկացած սփյուռքի պառլամենտ, որը կկառավարի, կորոշի ցանկացած խնդիր, ինչը կապ ունի սփյուռքի հետ:

ՏԻՄ-ը պետք է ունենա ներկայացուցիչ, կառավարության կողմից նշանակված փոխհամայնքապետի կարգավիճակով։

Մարզերը պետք է խոշորանան։

Գերատեսչությունները պետք է աշխատեն հողի վրա և ո՛չ թե Երևանում։

ՀՀ-ում մինչև 18 և 63-80 տարեկանների համար առողջապահությունը պետք է լինի անվճար:

ՀՀ պատմությունից պետք է ջնջել աղքատության նպաստ բառակապակցությունը։

ՀՀ ում չպետք է խրախուսվի անգործությունը։

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4683

Մեկնաբանություններ